Թվական

Թվական

  1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:   Երեսուն,  քառասուն,  հիսուն,   վաթսուն,  յոթանասուն, ութսուն, իննսուն:

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պ արզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

 

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

 

   11-99  բաղադրյալ  թվականները  կից են  [գրվում  են միասին]

  1. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65 –վաթսունհինգ, 48-քառասունութ, 107- հարյուր  յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար  ութսունյոթ, 4321-չորս հազար   քսանմեկ, 786-յոթ հարյուր  ութսունվեց:

  1. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
    – Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
    Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
    Ինը քսանից տասնմեկով է փոքր:
                Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
                Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
                Ինն ինչի՞ց է մեծ:
                Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
                Տատս իննսունմեկ տարեկան է:

 

Արված  է

Սերն անվերջ է բարին անհատ

Սերն այնպիսի բան է, որ չես կարող առնել փողով: Կարող ես սիրել բարությամբ, ուրախությամբ:

Երբ  դու  քո սրտով սիրես որևէ մեկին, նրա հետ չես կռվի: Սերը կլինի անվերջ

և անհատ: Եթե դուք իրար հետ միշտ լինեք բարի, սերը կինի անհատ: 

Ոսկե աշուն

Image result for մարտիրոս սարյան
Ինձ շատ դուր եկավ այս նկարը քանի որ այս  նկառը ոչ մի  մուգ գույն չունի:
Այն վառ գույներ ունի՝  ԿԱՆԱՉ    ԴԵՂԻՆ  նարնջգույն…
Մարտիրոս Սարյանը հազարավո այսպիսի նկարներ է նկարել:
Նա իր կյանքը պատկերացում էր, վառ գույների մեջ:

Աշնանային մի առավոտ

Աշնան մի տաք առավոտ, պատուհանի մոտ նստած հետևում էի ոսկեգույն հագած ծառերի

ճյուղերին նստած թռչունների ուրախ խաղին։ Թույլ քամուց ծառի տերևները թափվում էին

ցած և զարդարելով գետինը իրենց գույներով։ Հրաշալի առավոտ էր, երբ հանկարծ քամին ուժեղացավ և սկսեց անձրև տեղալ։ Թռչունները ճյուղից-ճյուղ թռչելով փորձում էին թաքնվել անձրևից։ Աշնանային շատ գեղեցիկ առավոտ էր։

ՄԱՅՐԵՆԻ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

 

Ես  շատ եմ սիրում աշունը։Աշունը այնքան գեղեցիկ   և հրաշալի է, որ մի պահ է թվում։ Ես շատ եմ սիրում այն պահը, որ  քայլում

ես ու ոտքերիդ տակ խշխշում է դեղին կարմիր և  երբեմն՝ կանաչ տերևների գորգը։

Աշունը այնքան գեղեցիկ  է, որ ցանկանում ես անընդհատ նայել ու հիանալ նրանով։

 

 

masur

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշունըէ, ուշ է:

Անտառում

 Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Մայրենի թերթիկ

Կարդա՛ բանաստեղծությունը
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:
Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: 
Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց: 
Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել: 
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան: 
Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել : 
Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր: Կիսա լուսին, լիա լուսին
Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով: 
Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային  նախադասություններ կազմի՛ր:
          Մի խումբ  թռչյուններ  թռջելով մոտեցան ցորեի արտին։
          Երեխաները ամբողջ անտառը տվեցին բոցին։
           Ես ամեն առավոտ երգելով գնում եմ դպրոց։      
Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:
      Աշնան գիշեր։
Տնային առաջադրանք
Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր: 
Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին: 
Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով
Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:
        Այն ի՞նչն որ ապրում է երկնքում  դուրս է գալիս գիշերը կլոր է ու լուսավորում է շուրջ բոլորը։
Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :
Կարող ես այսպես սկսել…. 
-Ա՛յ, լուսին  դու ինչու՞ ես այսքան գեղեցիկ

Մեր ծովախոզուկները

Մենք այսօր ծովախոզուկների մոտ գնացինք մենք նրանց համար խոտ քաղեցինք, տարանք նրանց մոտ, նրանք կերան: Հետո ես և Հայկը ջուրը փոխեցինք, ես էլ լցրեցի թարմ ջուր, մեզ ընկեր Կարոն խորհուրդ տվեց,  նաև ասեմ որ նրանց անունը մենք դրեցինք  Պինգ-Պոնգ: